88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց՝ անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ անցնելու և բրոնխիտի բուժումը շարունակելու նպատակով։ Այդ մասին ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։
«Փետրվարի 14–ի առավոտյան՝ ընդունելության ավարտին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է Հռոմի Ագոստինո Ջեմելլի հիվանդանոց՝ որոշ անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների և բրոնխիտի բուժումը շարունակելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, պապը հայտնել էր վատառողջ լինելու, «ուժեղ մրսածության մասին»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա մոտ ախտորոշվել է բրոնխիտ։