Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ և կառավարության ղեկավարներ։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են վարչապետ Փաշինյանի մի քանի երկկողմ հանդիպումներ։
Փաշինյանը Մյունբխենում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն գործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր։