Քրդական համայնքը Երևանում բողոքի ակցիա է նախաձեռնել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 26-րդ տարելիցի կապակցությամբ։
Ցուցարարները պնդում են, որ Օջալանի դատավճիռը անհիմն է և կոչ են անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությանը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հնարավորություն ունի վերջ դնելու ահաբեկչությանը։
Հեղափոխական և քաղաքական գործիչ Աբդուլլահ Օջալանը, ով Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրն ու նախկին առաջնորդն է, դատապարտված է ցմահ ազատազրկման։ Նա 1999 թվականից բանտարկված է Էմրալի կղզում։