17 փետրվարի 2025 - 17:28 AMT
Մխիթարյան․ Մեկ պարտությունը չի նշանակում՝ այլևս ֆավորիտ չենք

Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Յուվենտուսի» դեմ խաղում իր թիմի կրած պարտությունը (0:1)՝ նշելով, որ «Ինտերն» առաջին խաղակեսում բաց է թողել մի քանի լավ հնարավորություններ։

«Առաջին խաղակեսում մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները: Ընդմիջումից հետո լավագույնս չխաղացինք, թեև շատ էներգիա ծախսեցինք, բայց սա ֆուտբոլ է»,- ասել է հայ ֆուտբոլիստը, գրում է Armsport-ը։

Երբ Մխիթարյանին հիշեցրել են նրա նախկին հայտարարությունը, թե «Ինտերին» հաղթելը անհնար է, նրան հարցրել են՝ պատրաստ է արդյոք կրկնել այդ խոսքերը։

«Ես միշտ կհավատամ իմ թիմակիցներին և մեր խաղին: Նույնիսկ առաջին խաղակեսում մեզ չպետք է հաղթեինք, և կարող էինք մի երկու գոլ խփել։ Մենք դրա համար վճարեցինք երկրորդ խաղակեսում: Ցավոք, չկարողացանք գոլ խփել։ Մեր նպատակները մնում են նույնը, նույնիսկ եթե մրցաշրջանն առաջ է գնում: Մենք միշտ պայքարում ենք տիտղոսների համար։ Եթե մեզ չհաջողվեց հաղթել մեկ խաղում, դա չի նշանակում, որ մենք դադարել ենք ֆավորիտ լինել»,- ասել է Մխիթարյանը։

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ թիմը դեռ չի հասկանում, թե այս մրցաշրջանում ինչու է նման դժվարությունների բախվում։

«Դժվար է բացատրել: Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այս տարի: Մենք պայքարում ենք մեծ թիմերի դեմ, բայց աշխատում ենք հաղթելու համար մեզ սպասվող հանդիպումները»։

Հարցին, թե «Նապոլիի» և «Լացիոյի» ոչ-ոքին ազդե՞լ է թիմի մոտիվացիայի վրա, Մխիթարյանը պատասխանել է.

«Ես այդպես չեմ կարծում: Մենք չենք կենտրոնանում մեր հակառակորդների վրա. մենք կենտրոնացած ենք սեփական խաղի վրա: Ցավոք, մենք ողջ 90 րոպեի ընթացքում սուր չէինք, և դա բավարար չէ հանդիպումները հաղթելու համար: Պետք է ավելի շատ աշխատենք և հաղթենք խաղերում»,- եզրափակել է հայ կիսապաշտպանը։