Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ արձագանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին չի արձագանքելու։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքայն իր էջում։
«Նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ այսօրվա ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքականության հարցերին։