Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունվարի 1-ից մինչ այժմ 1625 քաղաքացի հետ է ստացել 153 մլն դրամ սոցիալական կրեդիտ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ: Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 94 հազար դրամ է»,–ասվում է գրառման մեջ։
Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման շրջանակում քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 100, 000 հազար դրամ փոխհատուցում ստանալ առողջապահական և կրթական որոշ ծախսերի դիմաց։
Սոցիալական ծախսերի մեջ ներառվում են նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ կրթական ծրագրերի վճարները։