Պաշտպանության նախարարության N զորամասում փետրվարի 17-ին՝ ժամը 9:20-ի սահմանում, հայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու համար այժմ իրականացվում է քննություն։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը միջադեպի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չի տրամադրել։