18 փետրվարի 2025 - 12:04 AMT
Ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչն արդեն Երևանում է՝ կփորձի հնարավորինս արագ հարմարվել

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն արդեն Հայաստանում է և մեկնաբանել է իր նոր պաշտոնը։

«Ես Ջոն վան’տ Սխիպն եմ, Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, անհամբեր սպասում եմ թիմի և ֆեդերացիայի աշխատակիցների հետ համագործակցությանը։ Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին։ Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար»,- ասել է Ջոն վան’տ Սխիպը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ։

61-ամյա Ջոն վան’տ Սխիպը «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն է։