Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով երթևեկությունն արգելափակվել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, հայտնումէ Auroranews.am-ը։
«Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։