18 փետրվարի 2025 - 12:35 AMT
Սպերցյանի գոլը հաղթանակ է բերել «Կրասնոդարին»

ԱՄԷ-ում մարզումային հավաք անցկացնող «Կրասնոդարն» ընկերական խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Աստանային» (1։0)։ «Կրասնոդարին» հաղթանակ է բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը, գրում է Armsport–ը։

Սպերցյանը ռուսական ակումբի կազմում խաղի միակ և հաղթական գնդակը խփել է 29-րդ րոպեին ՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։