Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս՝ խուսափելու հնարավոր խարդախություններից։
Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ և առաջարկում են հեռավար պայմանագրեր, որոնք իրական ապահովագրություն չեն ապահովում։
Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ փաստաթղթեր՝ ավելի կարճ ժամկետով, քան նախապես խոստանում են։
Ինչպես պաշտպանվել
-Վստահեք միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։
-Օգտվեք բացառապես պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։
-Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել կայքի միջոցով։