18 փետրվարի 2025 - 13:45 AMT
Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլի ուղղությամբ ձվեր են նետել

Մյունխենից վերադառնալիս՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. նրա ուղղությամբ ձվեր են նետել, հաղորդել է «TV Պիրվելի» հեռուստաընկերությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելուց հետո:

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հետ, ում նույնպես ձվերով են դիամվորել Թբիլիսիի օդանավակայանում՝ Մյունխենից վերադառնալուց հետո: Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն երկու միջադեպերի վերաբերյալ: