19 փետրվարի 2025 - 18:36 AMT
Կստեղծվի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման միջգերատեսչական հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախատեսվում է ստեղծել ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

-Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

-Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

-Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն»,- ասվում է է ՀՀ վարչապետի ստորագրած որոշման մեջ։