«Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում տեսախցիկները կրկին արձանագրել են Նեո ընձառյուծի ներկայությունը, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։
«Ուրախալի տեղեկություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կրկին տեսախցիկները ֆիքսել են Նեո ընձառյուծին։
Հետաքրքիր փաստ․ ընձառյուծները ճանաչելի են իրենց յուրահատուկ նախշերով, որոնք բացառիկ են յուրաքանչյուրի համար՝ նման մարդու մատնահետքերին»,–ասվում է գրառման մեջ։