Փետրվարի 20–ին ժամը 19:00-ին «Հանրապետական» մարզադաշտի նախատեսված է Հ.Տոնոյանի անվան սուպերգավաթային հանդիպումը։
ՀՖՖ–ն հայտնել է, որ արվում է ամեն ինչ, որ ձյունը չխոչընդոտի հանդիպմանը։
«ՀՖՖ-ի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների կողմից այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Երևանում տեղացող առատ ձյունը չխոչընդոտի հանդիպման կայացմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։