Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը բերման են ենթարկվել իրավապահների կողմից։ Այդ մասին ասվում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը:
Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև»,–ասվում է գրառման մեջ։
Կազմակերպիչները կոչ են անում Գյումրիի բնակիչներին ինքնաբուխ հավաքվել վարչության շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու համար։