20 փետրվարի 2025 - 18:29 AMT
Ավինյանն ու Դըկոտինյին քննարկել են Երևանի զարգացման հարցերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել են՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։

«Հայաստանի մայրաքաղաք և մեր դեսպանությունը հյուրընկալող քաղաք Երևանը Ֆրանսիայի Լիոն, Մարսել, Փարիզ, Նիս քաղաքների և Իլ-դը-Ֆրանս շրջանի գործընկերն է։

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամփոփեցին մեր համագործակցությանն ու 1.2 մլն բնակչություն ունեցող այս քաղաքի հավակնոտ ծրագրերին առնչվող հարցե»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։