Հայաստանի ՀՆԱ-ն 2024-ին 5․9 %-ով աճ է գրանցել, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։
Ըստ հրապարակված տվյալների՝ ՀՆԱ-ի ընդհանուր 5․95 % աճի հիմնական մասն ապահովել են առևտուրն ու ծառայությունները, ներառյալ ֆինանսական ոլորտն ու ՏՏ ոլորտը՝ 5․23 %։ Շինարարության ներդրումը կազմել է 0․94 %, արդյունաբերությանը՝ 0․52 %, իսկ գյուղատնտեսությանն՝ ընդամենը 0․08 %։
2024 թվականին ՀՆԱ-ն, բացարձակ թվերով, կազմել է մոտ 10 տրլն 127․2 մլրդ դրամ, գրում է Sputnik Արմենիան։
ԵԱՏՄ-ում տնտեսական աճը 2024-ի արդյունքներով գնահատվում է 4 %։
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2024-ին կազմել է 3․3 մլն դրամ, մինչդեռ 2023-ին այդ ցուցանիշը 3․1 մլն դրամ էր։
Համաձայն Համաշխարհային բանկի դասակարգման՝ այդ մակարդակը համարժեք է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին։ Այդ կատեգորիայի ստորին շեմը 4 516 դոլարն է (1․7 մլն դրամ), իսկ վերին շեմը՝ 14 005 դոլար (5․4 մլն դրամ)։