Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում կազմակերպված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված են եղել Հայաստանին։
Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ելույթով՝ մանրամասն ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել իտալացի խորհրդարանականների հետաքրքրող հարցերին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցերը, ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, ժողովրդավարական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, միջազգային հանրությանը հասցեագրած հայտարարության մեջ հայտարարել է, որ որոշել է հացադուլի միջոցով արտահայտել իր բողոքը՝ Բաքվում ընթացող դատական ֆարսի դեմ։
Վարդանյանը շեշտել է, որ այս գործընթացը սկսվել է բացառապես այն պատճառով, որ ինքը կիրառել է իր՝ միջազգային նորմերով սահմանված, կարծիքի արտահայտման և քաղաքական մասնակցության իրավունքը՝ Արցախի հայության իրավունքները պաշտպանելու նպատակով: