21 փետրվարի 2025 - 18:08 AMT
Կանանց ազգային հավաքականը պատմական հաղթանակ է տարել Լիխտենշտեյնի նկատմամբ

Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնարկել է ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի մրցաշարը։ Թիմն ընդգրկված է C3 ենթախմբում, որտեղ մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի հավաքականները, գրում է Radar.am-ը։

Առաջին խաղում Հայաստանի ընտրանին սեփական դաշտում մրցել է Լիխտենշտեյնի հավաքականի հետ և տոնել պատմության ամենախոշոր հաղթանակը՝ 6:1 հաշվով։

Հանդիպման առաջին գոլը գրանցվել է 7-րդ րոպեին․ Մարաալ Արթինը բացել է հաշիվը։ 13-րդ րոպեին Օքսանա Պիզլովայի գոլը կրկնապատկել է մեր թիմի առավելությունը։ Խաղակեսի վերջնամասում Լարա Կազանջյանի դիպուկ հարվածի շնորհիվ Հայաստանի հավաքականը ընդմիջման է գնացել 3:0 հաշվով։

Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Աննա Դալլաքյանը 11-մետրանոց հարվածով ավելացրել է Հայաստանի ընտրանու առավելությունը։ Մի քանի րոպե անց Կատարինա Ռիշը խփել է Լիխտենշտեյնի միակ գոլը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Սակայն 53-րդ րոպեին Լարա Կազանջյանը վերականգնել է երեք գոլի առավելությունը, ապա 71-րդ րոպեին դարձյալ գրավել է դարպասը՝ ձևակերպելով հեթ-տրիկ։

Այս հաղթանակն ամենախոշորն է Հայաստանի կանանց ազգային հավաքականի պատմության մեջ։