25 փետրվարի 2025 - 18:47 AMT
ԱԳ նախարար․ Իրանն աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Իրանը հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության աջակցմանը՝ ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է նպաստել այդ գործընթացին։ Նա այդ մասին ասել է Թեհրանում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է Minval.az-ը։

Արաղչին ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցերը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։