26 փետրվարի 2025 - 14:56 AMT
Թամանյան փողոցում երթևեկությունը կփոփոխվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառը։

Միաժամանակ, նշված տարածքում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։