2025 թվականի հունվար ամսվա ընթացքումհսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 66 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 64․750 մլն դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ ըստ գործող օրենսդրության՝ հարկ վճարողները պարտավոր են ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ կնքել գրավոր պայմանագիր, ինչպես նաև հարկային մարմին ներկայացնել գրանցման հայտ նոր աշխատողի դեպքում։ Կամավոր աշխատանքի դեպքում անհրաժեշտ է կնքել համապատասխան պայմանագիր։
Կոմիտեն հայտնում է, որ երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման 25 դեպքի համար 25 հարկ վճարող ընդհանուր առմամբ տուգանվել է 50.5 միլիոն դրամով։
Մասնավորապես, խախտումներ արձանագրվել են մի շարք ոլորտներում․
- Ծրագրային ապահովման ոլորտում՝ 1 հարկ վճարողի մոտ 7 չձևակերպված վարձու աշխատող, 1.750 մլն դրամ տուգանք։
- Կահույքի արտադրության ոլորտում՝ 1 հարկ վճարողի մոտ 3 չձևակերպված աշխատող, 750 հազար դրամ տուգանք։
- Կացության կազմակերպման ոլորտում՝ 1 հարկ վճարողի մոտ 5 չձևակերպված աշխատող, 1.250 մլն դրամ տուգանք։
- Հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 1 հարկ վճարողի մոտ 7 չձևակերպված աշխատող, 1.750 մլն դրամ տուգանք։
- Հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում՝ 1 հարկ վճարողի մոտ 42 չձևակերպված աշխատող, 10.5 մլն դրամ տուգանք։
- Հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում՝ 1 հարկ վճարողի մոտ 9 չձևակերպված աշխատող, 2.250 մլն դրամ տուգանք։
- Հանրային սննդի (առանց հանդիսությունների սրահի) ոլորտում՝ 5 հարկ վճարողի մոտ 47 չձևակերպված աշխատող, 11.750 մլն դրամ տուգանք։
- Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 4 հարկ վճարողի մոտ 17 չձևակերպված աշխատող, 4.250 մլն դրամ տուգանք։
- Մթերային խանութում՝ 2 հարկ վճարողի մոտ 8 չձևակերպված աշխատող, 2 մլն դրամ տուգանք։
- Մթերային խանութի և այլ ոլորտներում՝ 1 հարկ վճարողի մոտ 6 չձևակերպված աշխատող, 1.5 մլն դրամ տուգանք։
- Շենքերի կառուցապատման ոլորտում՝ 2 հարկ վճարողի մոտ 24 չձևակերպված աշխատող, 6 մլն դրամ տուգանք։
- Շինանյութի առևտրի և այլ ոլորտներում՝ 1 հարկ վճարողի մոտ 6 չձևակերպված աշխատող, 1.5 մլն դրամ տուգանք։
- Շինանյութի արտադրության ոլորտում՝ 2 հարկ վճարողի մոտ 12 չձևակերպված աշխատող, 3 մլն դրամ տուգանք։
- Շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում՝ 1 հարկ վճարողի մոտ 3 չձևակերպված աշխատող, 750 հազար դրամ տուգանք։
- Այլ ոլորտներում՝ 1 հարկ վճարողի մոտ 6 չձևակերպված աշխատող, 1.5 մլն դրամ տուգանք։
Կոմիտեն նաև նշում է, որ չձևակերպված աշխատողների առկայության համար պատասխանատվության ենթարկված հարկ վճարողների ցանկը կազմվել է՝ առանց հաշվի առնելու վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները։