Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակման գործընթացին ակտիվորեն մասնակցել է Արդարադատության նախարարությունը։
Նախագծի նպատակն է հանրային վերահսկողություն սահմանել այն գույքերի օտարման նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպությունները ժառանգել են ԽՍՀՄ տարիներից։ Այդ գույքերը նախապես հատկացվել էին հասարակական միավորումներին, սակայն 2005 թվականի հողային բարեփոխումների արդյունքում դրանց նկատմամբ իրավունքը փոխանցվել է կազմակերպություններին, հայտնում է արդարադատության նախարարությունը։
Օրենքի փոփոխությունների ընդունումից հետո կազմակերպությունների անդամներն ու հասարակությունը հնարավորություն կունենան վերահսկելու այդ գույքերի օտարման և նվիրատվության գործընթացը։
Մասնավորապես, կազմակերպությունները նման գործարքներ կատարելուց առաջ պարտավոր են լինելու՝
Այս փոփոխությունների նպատակն է ապահովել, որ ժամանակին հանրային սեփականություն համարված և ներկայումս հասարակական կազմակերպությունների կանոնադրական նպատակներին ծառայող գույքերի օտարման գործընթացը մնա հանրության ուշադրության կենտրոնում։