Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup ինֆորմատիկայի օլիմպիադայում Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։
Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը, ինչպես նաև Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը։
Թիմի ղեկավարն է ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Այս տարի մրցույթին մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան տեղի է ունեցել առցանց ձևաչափով, և դրան կարող էին մասնակցել 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։
InfO(1)Cup օլիմպիադան կազմակերպվում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն Պլոեշտի քաղաքի ազգային քոլեջի կողմից և անցկացվում է ամեն տարի։
2024 թվականին infO(1)Cup-ում Հայաստանի դպրոցականները նվաճել էին 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։