ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի ոստիկանական համակարգում կիբեռլաբորատորիա ստեղծելու աշխատանքները ժամանակավոր դադարի փուլում են՝ ԱՄՆ-ում արտաքին ծրագրերի առնչությամբ վերջին զարգացումներով պայմանավորված։
Ներքին գործերի նախարարությունը մանրամասնել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության շրջանակում նախատեսված համագործակցության ուղղությունները, հայտնում է Արմենպրեսը։
Հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության շրջանակում ներառված են նաև ՀՀ ՆԳՆ-ի հետ համագործակցության զարգացման ուղղություններ։
ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է երկկողմ նպատակային ու արդյունավետ փոխգործակցություն, որը 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ամրապնդվել է ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմամբ։ Այս փաստաթուղթը ներառում է մի շարք ուղղություններ, այդ թվում՝
Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերությունից բխող ծրագրերին, ապա նախարարությունը շեշտել է, որ ստորագրված կանոնադրությունը հատուկ գործողությունների ծրագիր չէ, այլ ռազմավարական բնույթի փաստաթուղթ, որը սահմանում է համագործակցության ընդհանուր ուղղությունները։ Ներկա փուլում որևէ կոնկրետ ծրագիր կամ գործողություն նախատեսված չէ։
Միացյալ Նահանգների աջակցությամբ ՆԳՆ համակարգի բարեփոխումների ու կարողությունների զարգացման միջոցների վերաբերյալ մանրամասներ կհստակեցվեն համապատասխան գործողությունների ծրագիր մշակելուց հետո։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կառուցելու նախաձեռնությանը։