Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հրատապ կոչ է հղել միջազգային հանրությանը ՝ պահանջելով անհապաղ միջամտություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինաբար պահվող մյուս հայ գերիների հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։
ՔՀԿ-ների ցանցը կոչ է անում միջազգային կառույցներին ապահովել Վարդանյանի և մյուս գերիների անկախ բուժզննում:
«Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը խորին մտահոգություն է հայտնում Ադրբեջանի Հանրապետությունում կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ քաղաքական կալանավորների հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգային խախտումների կապակցությամբ։
Ստացված հավաստի տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Փետրվարի 25-ի դատական նիստի ընթացքում արձանագրվել են նրա ֆիզիկական վիճակի էական վատթարացման ակնհայտ նշաններ, սակայն դատավարությունը շարունակվել է՝ անտեսելով նրա առողջությանը սպառնացող լուրջ վտանգը։ Հանրային շրջանառության մեջ հայտնված լուսանկարներում երևում են վատ վերաբերմունքի, հնարավոր խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ակնհայտ նշաններ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 2-րդ և 12-րդ հոդվածների ակնհայտ խախտմամբ։
Արդեն 18 ամիս անօրինական կալանքի տակ գտնվելով՝ Ռուբեն Վարդանյանը հարկադրված է դիմել հացադուլի՝ որպես ծայրահեղ միջոց՝ իր հիմնարար իրավունքների համակարգային խախտումների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով։ Նրա և մյուս հայ քաղաքական կալանավորների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող հետապնդումները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ և հանրային իշխանության կողմից էթնիկ հիմքով խտրականության դրսևորումներ։
2025 թ. փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ իր նկատմամբ խախտվել են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները, այդ թվում՝
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մյուս միջազգային կառույցներին անհապաղ միջամտել՝ ապահովելու համար՝
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և պետություններին վճռական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ՝ պահանջելով դադարեցնել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համակարգային խախտումները։ Միջազգային արձագանքի բացակայությունը կնպաստի անպատժելիության մթնոլորտի խորացմանը և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,–ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից իր դեմ կազմակերպված դատական գործընթացի դեմ։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ նրա առողջությունը և անվտանգությունը լրջագույն վտանգի տակ են։
Տեսաուղերձով է հանդես եկել նաև Վարդանյանի որդին՝ պնդելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։