1 մարտի 2025 - 11:13 AMT
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Ամուլսարի հանքավայրի գործարկման որոշումը

ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Ամուլսարի հանքավայրի գործարկման որոշումը:

«Գերազանց նորություն: ԱՄՆ դեսպանությունը ողջունում է «Լիդիանի» և Հայաստանի միջև համաձայնությունը Հայաստանում Ամուլսարի հանքավայրի լայնածավալ նախագիծը վերսկսելու վերաբերյալ՝ տնտեսությունում միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումով, ինչը թույլ կտա աշխատատեղեր ստեղծել և կնպաստի բարգավաճմանը Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։

Հայաստանը բաց է ԱՄՆ բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել, երբ մենք միասին աշխատում ենք ավելի բարգավաճ ապագայի ուղղությամբ», - ասված է դեսպանատան գրառման մեջ։

Հայաստանի կառավարությունը որոշել է մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրեց Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։