1 մարտի 2025 - 12:48 AMT
ՀՀ–ն և ՕՊԵԿ հիմնադրամը կընդլայնեն համագործակցությունը

Վիեննայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։

Հիմնադրամի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի հետ առկա համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի կողմից ՀՀ առաջնահերթություններին համահունչ ծրագրերի արդյունքներից։

Դեսպան Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ Հայաստանի աջակցմանն ուղղված ծրագրերի համար, ընդգծելով դրանց դրական ազդեցությունը երկրի զարգացման օրակարգի վրա։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու և ամրապնդելու Հայաստանի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև համագործակցությունը։