1 մարտի 2025 - 13:46 AMT
Տավուշի դատախազության 11 հայց բավարարվել է. բռնագանձման ենթակա է մոտ 24 մլն դրամ

Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցերից 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել է 11 հայց (2023 թվականին՝ 6 հայց), հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Բավարարված հայցերի շրջանակում բռնագանձման ենթակա գումարը հասել է մոտ 24 միլիոն դրամի, ինչը զգալիորեն գերազանցում է 2023 թվականի 9 միլիոն 381 հազար դրամի ցուցանիշը։

Դատարանի կողմից կայացված 11 վճիռներից 9-ն արդեն մտել է օրինական ուժի մեջ։