1 մարտի 2025 - 14:42 AMT
Միջնորդություն է ներկայացվել Փաշինյանի, Սիմոնյանի, Ջուլհակյանի և Քոչարյանի դեմ քրհետապնդում հարուցելու համար

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը քաղաքական–հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գործով միջնորդություն են ուղարկել քրեական վարույթը հսկող դատախազին՝ պահանջելով քրգործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի դեմ։

«Հիմք ընդունելով սույն քրեական վարույթով Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դրանցում տեղ գտած փաստերն ու իրավական գնահատականները, դրանք համադրելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներին պարզ է դառնում, որ մի շարք անձանց, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ նույնպես պետք է հարուցվի քրեական հետապնդում՝ ստորև շարադրված փաստական հիմքերով»,-ասվում է միջնորդության մեջ։