Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացված է 7 շախմատիստով։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանը ունի 4 ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը, Հայկ Մարտիրոսյանը՝ 76-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդ, իսկ Արամ Հակոբյանը՝ 99-րդ, հայտնում է Արմենպրեսը։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 13-րդն է։
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 47-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը՝ 55-րդ, իսկ Աննա Սարգսյանը՝ 88-րդ։