Հայաստանի տարբեր հատվածներում մարտի 3–ի երեկոյան, ինչպես նաև մարտի 4-ի գիշերն ու առավոտյան, կանխատեսվում է ձյուն։ Մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մարտի 3-ին, 4-ին, ինչպես նաև 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 3-7-ի ընթացքում գիշերային ու ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-13 աստիճանով։
Երևանում մարտի 3-ի գիշերը, 4-ի ցերեկն ու մարտի 5-7-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Սակայն մարտի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում մարտի 3-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 5-7 աստիճանի սահմաններում, իսկ երեկոյան՝ կկազմի +1...+3 աստիճան։