3 մարտի 2025 - 10:43 AMT
ՀՖՖ նախագահն առաջադրվել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի թեկնածու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը թեկնածու է առաջադրվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար։ Այդ մասին ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքումԼ

Ֆուտբոլային կառույցը ներկայացրել է գործկոմի 11 թեկնածու անունները, որոնց թվում է նաև Մելիքբեկյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ընտրությունների արդյունքում կընտրվի 7 թեկնածու։

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ընտրությունը նախատեսված է ապրիլի 3-ին։