3 մարտի 2025 - 11:22 AMT
«ՏաԹևերի» մոտ ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի և գերիների

«ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում տեղի է ունեցել ակցիա՝ ի աջակցություն Բաքվի բանտերում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամ Մարատ Գերասիմյանը։

Տաթևի, Գորիսի և Տեղի բնակիչները հավաքվել են՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը Բաքվում հայ գերիների դեմ իրականացվող կեղծ դատավարության և անմարդկային վերաբերմունքի նկատմամբ։

Մասնակիցները կոչ են արել ՀՀ կառավարությանը, միջազգային հանրությանը և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ձեռնարկել գործուն քայլեր՝ հայ գերիների անմիջական ազատ արձակման համար։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։