3 մարտի 2025 - 13:40 AMT
Էլինա Ավանեսյանն 1-ին անգամ WTA դասակարգման աղյուսակում 39-րդն է

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ WTA դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը։

Ավանեսյանն առաջին անգամ ընդգրկվել է դասակարգման լավագույն 40 խաղացողների թվում՝ գրավելով 39-րդ տեղը, ինչը նրա մինչ այժմ գրանցած բարձրագույն արդյունքն է, հայտնում է Արմենպրեսը։

2024 թվականի օգոստոսից Էլինա Ավանեսյանը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։