Դերասան Վաչե Թովմասյանը, որը Կարեն Կարագուլյանի հետ միասին նկարահանվել է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի՝5 «Օսկար» ստացած «Անորա» ֆիլմում, ասել է, որ չի կարող արտահայտել իր զգացմունքները։
«Չգիտեմ, ինչ ասեմ, ժողովուրդ:Չգիտեմ՝ ինչ եմ զգում»,- նշել է նա իր հրապարակումներից մեկում։
Թովմասյանն ու Կարագուլյանը մասնակցել են մրցանակաբաշխությանը։ Թովմասյանն Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել արարողությունից։
«Անորա» ֆիլմը դարձել է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթող 5, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ֆիլմը նկարահանած Շոն Բեյքերը։ «Լավագույն դերասանուհի» կոչմանն արժանացել է Մայքի Մեդիսոնը։
Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն մոնտաժ» ու «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։
Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար «Անորան» մրցել է «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերի հետ։
«Անորան» արժանացել էր նաև «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին Կաննի 2024 թվականի կինոփառատոնում։