Կառավարության որոշմամբ՝ ձմեռային անվադողերով երթևեկելը դարձել է պարտադիր պայման, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 10-ից: Այս փոփոխության նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ ապահովելով, որ բոլոր տրանսպորտային միջոցները հարմարեցված լինեն ձմեռային պայմաններին:
Ոստիկանության տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումները կազմել են 401 վարչական իրավախախտման արձանագրություն՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայության հիմքով, մասնավորապես՝ ձմեռային անվադողեր չունենալու համար, հայտնում է Aysor.am-ը։
Այս խախտումների հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների վիճակագրության վերաբերյալ ոստիկանությունը նշել է, որ վթարները կարող են առաջանալ տարբեր երթևեկության կանոնների խախտման հետևանքով, սակայն առանձին հաշվառում այն դեպքերի, երբ վթարի հիմնական գործոնը եղել է ձմեռային անվադողերի բացակայությունը, չի իրականացվում: