Մարտի 1-ից հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է, ինչի հետևանքով նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Տեղեկությունը հաստատել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, հայտնում է Factor.am-ը։
Թանդիլյանի առողջական վիճակը մարտի 3–ին էլ էր վատացել, ինչի պատճառով բժիշկների օգնության կարիք էր առաջացել։
Թանդիլյանը հացադուլով պահանջում է, որպեսզի Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը։