Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնց համաձայն վարորդների տուգանային 9 միավորի փոխարեն կլինի 13 միավոր։
Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 64 պատգամավոր, իսկ 21-ը ձեռնպահ է մնացել։
Որոշ վթարածին խախտումների համար տուգանային միավորները կբարձրացվեն։ Օրինակ՝ ամրագոտիները չամրակապելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1․5 միավոր, հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1․5 միավոր:
Կախված խախտումների քանակից՝ այդ միավորները պակասում են, իսկ զրոյացման դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է։