5 մարտի 2025 - 17:29 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր՝ մարտի 4-ին, ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ-ն ընդգծել է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտումների և դրանց վերաբերյալ տեղեկությունների հետաքննության համար, սակայն Ադրբեջանը մինչ օրս որևէ արձագանք չի տվել այդ առաջարկին։