Խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի անցումային փուլի հանդիպումներին Վրաստանի ընտրանու դեմ, հայտնում է sportaran.com-ն ակումբի մամուլի ծառայության վրա հղումով։
Նշվում է, որ Մկրտչյանն առաջին ֆուտբոլիստն է, ով ստացել է հրավեր նոր գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպից։ Ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ, սակայն արդեն պարզ է, որ հոլանդացի մասնագետը կատարել է իր ընտրությունը։
22-ամյա Մկրտչյանը նախկինում առողջական խնդիրներ է ունեցել, սակայն վերջին շրջանում վերականգնվել է և սկսել ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի հավաքականը մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին Թբիլիսիում կկայանա պատասխան հանդիպումը։
22-ամյա Մկրտչյանը նախկինում բախվել է առողջական խնդիրների, սակայն վերջին շրջանում վերականգնվել է, լավ մարզավիճակ ձեռք բերել և սկսել ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։