10 մարտի 2025 - 11:21 AMT
Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» WTA-1000 մրցաշարից։

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ավանեսյանը մրցել է աշխարհի 22-րդ ռակետ, խորվաթ Դոնա Վեկիչի հետ։ Մոտ մեկ ու կես ժամ տևած հանդիպման արդյունքում հայ թենիսիստուհին պարտություն է կրել՝ 6:3, 6:3 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից ներկայացնում է Հայաստանը։

Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից, իսկ 1990 թվականից դասվում է Մաստեր կարգի մրցաշարերի շարքին։