11 մարտի 2025 - 13:33 AMT
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել Սամարայում

Մարտի 11–ի առավոտյան Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանն ընդունել է Մոսկվայի ուղղությամբ ուղևորվող 11 չվերթ, այդ թվում՝ Երևանից։ Այդ մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը՝, հայտնում է Interfax-ը։

Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է ինքնաթիռների ընդունումն ու թռիչքը՝ անվտանգության նկատառումներով։ ԱԹՍ–ների զանգվածային գրոհի հետևանքով 2 մարդ է մահացել, 18–ը՝ վնասվածքներ է ստացել։

«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվայի 10 չվերթ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»,- նշել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Կազանի օդանավակայանն 8 չվերթ է ընդունել՝ Երևանից, Բաքվից, Օշից, Կուլյաբից, Նովոկուզնեցկից և Օմսկից, որոնք պետք է վայրէջք կատարեին Մոսկվայում։

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակման պատճառով բազմաթիվ հետաձգված չվերթեր կան։