12 մարտի 2025 - 13:01 AMT
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտարարում է 10 մլրդ դրամ շահութաբաժինների վճարման մասին

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտնում է, որ փետրվարի 27-ին ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովը կայացրել է 10 մլրդ դրամ շահութաբաժինների բաշխման մասին որոշում: Շահութաբաժինները բաշխվել են բաժնետերերին պատկանող բաժնետոմսերին համամասնորեն:

Շահութաբաժինների բաշխումն արտացոլում է ֆինանսական ուժեղ կատարողականի և աճին ուղղված ռազմավարական նախաձեռնությունների միջոցով բաժնետերերին Ընկերության գործունեության բարձր շահութաբերության ապահովման մեր հանձնառությունը։ Անցած տարվա ընթացքում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը գրանցել է եկամուտների 6% և զուտ շահույթի 35% զգալի աճ: Այս ուժեղ կատարողականը մեզ հնարավորություն է տալիս տրամադրել մեր բաժնետերերին կայուն և գրավիչ շահութաբաժիններ:

Շարժվելով առաջ՝ ընկերությունը ոգևորված է ռազմավարական նախաձեռնությունների հեռանկարով, որի նպատակն է բարելավել դիրքերը շուկայում և խթանել կայուն աճ: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը նախատեսում է ընդլայնել իր ծառայությունների ցանկը, կատարել էական ներդրումներ 5G տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ, ինչպես նաև էլ ավելի բարելավել իր ծառայությունների որակը՝ բաժանորդների համար բացառիկ փորձառություն ապահովելու համար:

Ընկերության ղեկավարության կողմից թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հավատարիմ իրականացվող ռազմավարությունը շարունակում է ապահովել Ընկերության գործունեության բարձր շահութաբերությունը և առաջատար դիրքը շուկայում: