12 մարտի 2025 - 18:31 AMT
Վիգեն Նազարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Տիրանայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մարտի 12–ին պայքարի մեջ են մտել հունահռոմեական ըմբիշները։

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը մեկնարկային գոտեմարտում հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ և վստահ հաղթանակ տարել 7:0 հաշվով, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

ՀՀ մյուս ներկայացուցիչները՝ Արայիկ Թոփալյանը, Դավիթ Ժոտյանը և Մարտիկ Պետրոսյանն առաջին գոտեմարտերում պարտվել են։