Նա ընտանիքի անդամների միջոցով փոխանցել է երկու ձայնային ուղերձ, որոնցից մեկը հրապարակվում է այսօր, իսկ մյուսը նախատեսվում է հրապարակել մարտի 16–ին։ կիրակի:
Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ, հայտնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը:
Այսօրվա ձայնային ուղերձում նա ընդգծել է, որ հացադուլի քայլը ոչ միայն բողոքի դրսևորում էր, այլև ուշադրություն հրավիրելու միջոց անարդար դատավարության և առկա իրավիճակի վրա։
«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.
Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ»,-նշել է Ռուբեն Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Նա արդեն 24 օր է հացադուլի մեջ է։
«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։