13 մարտի 2025 - 18:06 AMT
Մարտի 14-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Մարտի 13-ի ցերեկը, ինչպես նաև մարտի 14-18-ին, հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևելյան ուղղության՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկվանից սկսած մինչև մարտի 18-ը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +24 աստիճան։