15 մարտի 2025 - 13:32 AMT
ԱԱԾ․ Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը ՀՀ տեղափոխելու հարցը դեռ քննարկման փուլում է

Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Այդ մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,– նշել են ԱԱԾ-ից։

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը արդեն հինգ ամիս է՝ չի տեղափոխում Ստեփանակերտում մահացած Աղասյանի մարմինը։

70-ամյա Աղասյանը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նա ադրբեջանական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերից էր։