Մարտի 16–ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրար հաջորդող ապատեղեկատվությունը։
ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
ՊՆ–ն նմանատիպ հայտարարություններ է հերքել նաև ժամը 13։45-ին, և 20։45-ի սահմանում։
Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել՝ հրադադարի խախտումների և այդ մասին տեղեկությունների հետաքննության համար։ Սակայն, մինչ այժմ, Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս առաջարկին։